![ՌԴ-ն հյուպատոսություն կբացի Սյունիքում](https://auroranews.am/storage/img/base_image/old/d6a9152a94559808fc5dedd66bff80b6.webp)
ՌԴ-ն հյուպատոսություն կբացի Սյունիքում
![ՌԴ-ն հյուպատոսություն կբացի Սյունիքում](https://auroranews.am/storage/img/base_image/old/d6a9152a94559808fc5dedd66bff80b6.webp)
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։
«Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան - Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը»,– «Ալֆա նյուզը» մեջբերել է Պալտովի խոսքերը։
Ռուս դիվանագետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
Պալտովը շեշտել է, որ որոշվել է մարդկանց ուղարկել տեղում աշխատանք կատարելու համար։
«Որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։ Հուսով եմ, որ հունիսին մեր այցը արդյունավետ կլինի», - նշել է Սերգեյ Պալտովը։