Հասարակություն

ՊՆ-ը լուսանկարներ է տարածել Սարդարապատի հուշահամալիրից

ՊՆ-ը լուսանկարներ է տարածել Սարդարապատի հուշահամալիրից
Այսօր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել…

Այսօր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախարարությունը:

 

Վարչապետը հուշահամալիրում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ:

 

Այնուհետև ծաղկեպսակներ են դրվել և ծաղիկներ խոնարհվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Միջոցառման ավարտին Հայոց ազգագրության թանգարանում տեղի է ունեցել պետական պարգևների հանձնման արարողություն:

 

[18b41dfa9d0fccca106542a12e964c71.jpg]

[bbe49c62553a643fa63ad7af10ca969a.jpg]

[75791321b28d25cc3c1128391af4d02b.jpg]

[f43bee52327d7db3db6e55cb40511f47.jpg]

[9fa93600490f2c9d9825ee0ee8a750f5.jpg]

[8109bb52760fcc71b73636cfbefd3ded.jpg]

[9d1882c930caa919ddb1225c331d6b46.jpg]

[7c84263f35ba02c6491fab66dfe589f3.jpg]

[636a636f218c1c48a17eb233a9628cc5.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250