Վրաստանը չի վախենում Մոսկվայից տարանցման պատժամիջոցներից. Georgian Airways
Georgian Airways-ը հայտարարել է, թե չի վախենում Վրաստանի արևմտյան գործընկերների պատժամիջոցներից: Վրաստանի ընդդիմությունը քննադատել է ավիաընկերությանը՝ Մոսկվայից Թբիլիսիով եվրոպական երկրներ տարանցիկ թռիչքներ կազմակերպելու համար։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ Վրաստանի իշխանություններին սպառնացել էր պատժամիջոցներով՝ Ռուսաստանից ինքնաթիռներ ընդունելու համաձայնության համար։
«Տարածաշրջանի իրական տարանցիկ հանգույցը Թուրքիան է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, որտեղից իրականացվում է օրական 40 չվերթ դեպի Ռուսաստան և տարանցիկ երթևեկության 70%-ը։ Մեր երկիրը մեծ դերակատարում չի կարող ունենալ, մեր մասնաբաժինը հարյուրերորդական տոկոսից էլ պակաս է լինելու»,- նշել են Georgian Airways-ի մամուլի ծառայությունում։
Եթե Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա պետք է պատժվեն նաև Թուրքիան, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, նշել է ավիաընկերության ղեկավարությունը։
Հիշեցնեք` մայիսի 19-ին՝ չորս տարվա ընդմիջումից հետո, վերսկսվել են ուղիղ չվերթերը Մոսկվայի և Թբիլիսիի միջև։ Թռիչքի թույլտվություն են ստացել ռուսական Azimuth, Red Wings ընկերությունները և վրացական Georgian Airways-ը։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
ՀՀ ԱԳՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մ...