Ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում. «Հրապարակ»
«Առաջիկայում ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում` հատկապես եվրոպական առանցքային երկրներում պաշտոնավարող դիվանագետների շրջանում: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Մեր տեղեկություններով, հետ է կանչվելու Լիտվա, Լատվիա, Էստոնիայում պաշտոնավարող Հովհաննես Իգիթյանը: Մեզ չհաջողվեց պարզել` նրան որեւէ այլ երկիր գործուղելո՞ւ են, թե՞ դժգոհ են աշխատանքից եւ որոշել են վերադարձնել Հայաստան: Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին եւս տեղափոխում են․ նրան կնշանակեն Լեհաստանում դեսպան, որն այժմ համարվում է ավելի կարեւոր բնագիծ, քան սկանդինավյան երկրները: Լիտվայում դեսպան կնշանակվի ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում 6 ամիս աշխատած Արա Մարգարյանը:
Եվս մի տեղափոխություն․ Նիդերլանդներում եւ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը կտեղափոխվի Բրյուսել, ինչը նույնպես մեծ վստահություն է ընդդիմադիր հայացքներ ունեցող Կիմ Բալայանի որդու նկատմամբ: Այլ փոփոխություններ եւս նախատեսվում են դիվանագիտական կորպուսում, որոնց կանդրադառնանք առաջիկայում»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
ՀՀ-ն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. ՔՊ քարտուղար
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուր...