Տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է. Պեսկով
Ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում, սակայն տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Իսկապես, երեկ նախագահներ Պուտինը, Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին և հանձնարարական տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները հանդիպեն հաջորդ շաբաթ, այսինքն՝ մեկ շաբաթից։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհանդիպեն Մոսկվայում, և կհղկեն այն խնդիրները, որոնք կան, հիմնարար ըմբռնումը, թե ինչպես լուծել դրանք, պետք է դեռ պայմանավորվել մանրամասների շուրջ»,-ասել է Պեսկովը լրագրողներին ի պատասխան այն հարցին, թե, ըստ Կրեմլի, կարելի՞ է այս հանդիպումը վերջնական համարել խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ։
Նա պարզաբանել է, որ կա ընդհանուր տեսակետ, կա «պետությունների ղեկավարների ըմբռնում, թե ինչպես կարելի է դա լուծել», և, հետևաբար, «աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ստեղծվեն արհեստական խոչընդոտներ»։
«Կարևորը վերջնական արդյունքն է: Այստեղ ոչ ոք ժամանակի հետևից չի ընկնում: Եվ հենց նույն պատճառներով դժվար թե հիմա որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը։ Թեև դարձյալ, ինչպես ասվել է երեկ հանդիպմանը, հանգամանքները փոխվել են շատ առումներով և, ըստ էության, հայեցակարգային առումով… Այս բոլոր հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել»,- նշել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
ՀՀ-ն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. ՔՊ քարտուղար
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուր...