Տաթևում «Ապրելու երկրի» նախաձեռնությամբ ավագանու «ՔՊ»-ական անդամները զրկվել են մանդատներից
Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը․
«Մայիսի 18-ին տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության անդամների քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամներ զրկվել են մանդատներից։
«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործելաոճը, որի դրսևորումները երբեմն նկատվում են նաև մեր կողմից ղեկավարվող այլ համայնքներում։
Ընտրողների կողմից ստացած ցանկացած ձայն, այդ թվում ընդդիմադիր, պետք է ծառայի համայնքին և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունները համայնքների կառավարմանը նպաստում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև` համայնքի զարգացմանը։
Հույս ունենք, որ Տաթև համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու նոր անդամները, որոնք արդեն ստացել են իրենց մանդատները, պատասխանատվությամբ կվերաբերվեն ընտրողների քվեներին և արագ կներգրավվեն համայնքի աշխատանքներին»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
ՀՀ-ն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. ՔՊ քարտուղար
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուր...
Ռուսաստանը ծրագրում է հյուպատոսություն բացել Կապանում. Сivilnet
Ռուսաստանը ծրագրում է հյուպատոսություն բացել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հայտնում են Ռուսաստանի դիվանագիտակ...