Սելին Դիոնը առողջական խնդիրների պատճառներով չեղարկել է համերգները
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը չեղարկել է իր համերգային շրջագայությունը, քանի որ դեռ չի ապաքինվել ծանր հիվանդությունից, որի մասին հայտնել էր անցյալ տարի։ Երգչուհին այդ մասին հայտնել է իր պաշտոնական կայքում։
Անցյալ տարվա դեկտեմբերին Սելին Դիոնը սոցցանցերում հայտնել էր, որ նյարդաբանական լուրջ հիվանդության ունի, որի պատճառով չեղարկում է 2023 թվականին նախատեսված ամառային ութ համերգները և հետաձգում 2024 թվականի գարնանը նախատեսված համերգները։
«Շատ եմ ցավում, որ ստիպված եմ նորից հիասթափեցնել ձեզ: Ես շատ եմ աշխատում, որ վերականգնեմ ուժերս, բայց հյուրախաղերը կարող են շատ դժվար լինել նույնիսկ այն ժամանակ, երբ 100%–անոց վիճակում ես։ Ելույթների տեղափոխումը արդար չէ ձեր նկատմամբ, ու թեև դրանից սիրտս ցավում է, բայց ավելի լավ կլինի, եթե մենք հիմա ամեն ինչ չեղարկենք, մինչև ես իսկապես պատրաստ կլինեմ բեմ վերադառնալուն»,- գրել է երգչուհին։
Միաժամանակ նա նշել է, որ չի հանձնվելու։
Ըստ կայքի՝ երգչուհին չեղարկել է իր բոլոր համերգները, որոնք նախատեսված էին 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի ապրիլ։
Սելին Դիոնը «Եվրատեսիլ1988»–ի հաղթողն է (ներկայացնում էր Շվեյցարիան)։ 1997 թվականին Ջեյմս Քեմերոնը Սելին Դիոնին հրավիրեց կատարելու «My Heart Will Go On» երգը, որը դարձավ «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեք։ Այս ստեղծագործությունը արժանացավ «Օսկարի» (1998 թ) և չորս «Գրեմմիի» (1999թ):
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մայիսի 27-ին ժամը 13:23-ին մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառա...
Առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներն ահազանգում են․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգ...
Թուրքիայում աղոթքի ժամանակ հոգևորականը օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը
Ստամբուլումի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահմեդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...