Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը և իրավիճակը ԼՂ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները առկա առանցքային խնդիրների լուծման ուղղությամբ։ Բոնոյի հետ հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել այս ուղղությամբ վերջին բանակցությունների ընթացքում քննարկված հարցերին, ինչպես նաև այնհարցերին, որոնց շուրջ դեռ անհրաժեշտ է հասնել փոխադարձ համաձայնության։
Գերատեսչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր պաշտոնական էջում շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվ...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսք...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք, Վլադիմիր Վ...