Փաշինյանի խոսքերի հասցեատերը, ըստ իս, ոչ այդքան Ալիևն էր, որքան Պուտինը. Դանիել Իոաննիսյան
«Բանավեճի ժամանակ Փաշինյանի խոսքերի հասցեատերը, ըստ իս, ոչ այդքան Ալիևն էր, որքան Պուտինը»։ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի խոսակցությանը:
«Փաշինյանը անընդհատ տանում-բերում էր ու ցույց էր տալիս, որ Ալիևի ասածը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Դրանով նա ամեն անգամ ընդգծում էր, որ Պուտինի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը չի գործում և որ Պուտինն այդ մասին ծպտուն չի հանում։
Կարծես ուզենար ասել «Լադիմիր Լադիմիրիչ, բոլորը տեսնում են, որ դու տեր չես քո ստորագրածին... Ցույց տուր հակառակը կամ էլ մի նեղացիր, որ գնում ենք Բրյուսել-Վաշինգտոններ»։
Հայաստանի Վարչապետին պետք էր հստակ հիմնավորել, թե ինչու Մոսկվայում անիմաստ է որևէ բան բանակցելը կամ ստորագրելը և ինքը դա հաջողացրեց անել հրապարակային։
Այդ ֆոնին զարմանալի չէ, որ եռակողմ բանակցությունները տևել են 20 րոպե։ Երևի հավաքվել են, երևի Փաշինյանը (դիվանագիտորեն) ասել է «Լաչինը, որ երկուսդ էլ ստորագրել եք, բացո՞ւմ եք։ Չէ՞, բա էլ նոր բան քննարկելու իմաստը ո՞րն է, Լադիմիր Լադիմիրիչ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
ՀՀ-ն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. ՔՊ քարտուղար
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուր...