ՆԱՏՕ-ն սատարում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Խավիեր Կոլոմինան այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին և նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմետ Հաջիևին:
Կոլոմինան դրական է գնահատել հանդիպումները և ասել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը:
«Լավ հանդիպումներ Բաքվում: Քննարկել ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի համագործակցությունը, Ադրբեջանի դերն էներգետիկ անվտանգության գործում և խաղաղության գործընթացի վիճակը վերջին բանակցություններից հետո»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հատուկ պատվիրակը:
Նշենք, որ Մայիսի 24-ին Կոլոմինան Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին: Մայիսի 25-ին նա Թբիլիսիում Վրաստանի ղեկավարների հետ է հանդիպել, որտեղից էլ ուղևորվել է Բաքու:
[9b22c0325b8ab28bcbfdfb31e32ed18a.png]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
ՀՀ-ն առաջին անգամ է լսում, որ ՌԴ-ն պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. ՔՊ քարտուղար
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուր...