Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կազմակերպել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալված հավատացյալների հարազատները: Նրանք բարձրացրել…

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կազմակերպել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալված հավատացյալների հարազատները:

 

Նրանք բարձրացրել են ձերբակալվածների դիմանկարները՝ հայտարարելով նրանց անմեղության մասին։ Ակցիայի մասնակիցներից մեկը Turan-ին հայտնել է, որ թեեւ պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել թմրանյութերի վերաբերյալ, ձերբակալվածներին հարցաքննում են Իրանի հետ հնարավոր կապերի համար։

 

Ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին, սակայն ցուցարարներին խորհուրդ է տվել դիմել ադմինիստրացիայի ընդունարան:

Ի վերջո ցուցարարներին նստեցրել են ավտոբուս եւ հեռացրել տարածքից։

 

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին շրջանում ձերբակալվել է ավելի քան 100 հավատացյալ, որոնց ներկայացնում են որպես Իրանի հատուկ ծառայությունների գործակալ:  

 

[770a48b0f946877616b7732b88b674fa.jpg]

[32db754ec80ea2cdf8d94b2f10e4ecec.jpg]

[1772fc73e37c2d2bf7d2144d7b8fec9a.jpg]

[370154ddaa64c1160464453c884b0886.jpg]

[1412c253035de01ed906af0c6836c4c6.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250