Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում վերջին զանգ է

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում վերջին զանգ է
Այսօր՝ մայիսի 26-ին, ի թիվս Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան…

Այսօր՝ մայիսի 26-ին, ի թիվս Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում: Շրջավարտ Նանե Սարգսյանի խոսքով՝ դպրոցական կյանքի վերջին տարիներն անցան արտասովոր պայմաններում, փորձություններով լի՝ համաճարակ, պատերազմ, շրջափակում:

 

«Բայց մենք մեր մեջ ուժ գտանք և բնականոն կերպով շարունակեցինք մեր ուսումը»,- «Արցախպրես»-ի փոխանցմամբ ասել է շրջանավարտը՝ հավելելով, որ իր ապագան տեսնում է Արցախում և սովորելու, ապրելու ու արարելու է այստեղ:

 

[d040b69d588829ab292d39eabb6413e0.jpg]

 

[b15017b593c981d9cfad6e5a9c372126.jpg]

 

[ec3c33cf31f2ec9532cd634b63886fe8.jpg]

 

[5bfc57d6f2080e29790de7a8e992ae6e.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250