«Խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց առաջ պետք է անցնի ներպետական ընթացակարգեր». ՔՊ պատգամավոր
Մեկ վայրկյանում, մեկ օրվա մեջ, մեկ ժամում , մեկ բանակցության ընթացքում փաստաթղթի ստորագրում, վավերացում կամ ուժի մեջ մտնել չի կարող լինել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա վստահեցրեց, որ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվելուց առաջ պետք է անցնի բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։
«Նախ պետք է կառավարությունը հավանություն տա նման փաստաթղթի ստորագրմանը, հետո սահմանադրական դատարանը պետք է ստուգի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանեցումը սահմանադրությանը, հետո պետք է ներկայացվի ԱԺ վավերացմանը, այնուհետև պետք է ստորագրի հանրապետության նախագահը»,–ասել է նա, բայց հավելեց, որ սա միայն իր ենթադրությունն է, քանի որ այս ամենը սահմանադրական նորմի պահանջ է։
Նույն գործընթացը, ըստ նրա, պետք է անցնի նաև Ադրբեջանը։
Նշենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները գրում էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր հնարավոր է ստորագրեն հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
ՀՀ ԱԳՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մ...