Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ դատարանը կիրառել է երկու ամսով կալանք եւ երկու միլիոն դրամի գրավ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել է ՔՕ 474-րդ հոդվածի հատկանիշներով (Հանցանք կատարած անձին աջակցելը)։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Գյումրիում 35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին:
Այնուհետ, ըստ Քննչական կոմիտեի, «շարունակելով իր անմարդկային եւ հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած եւ պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»:
Նշենք, որ Երվանդ Խանամիրյանը Գյումրիի ավագանու ՔՊ-ական արդեն երկրորդ անդամ, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանք։
Աղասի Մաթեւոսյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Համբարձում Մաթեւոսյանի ազգականն է, մեղադրվում է ավազակության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մայիսի 27-ին ժամը 13:23-ին մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառա...
Առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներն ահազանգում են․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգ...
Թուրքիայում աղոթքի ժամանակ հոգևորականը օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը
Ստամբուլումի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահմեդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...