ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ Փաշինյան - Պուտին - Ալիև եռակողմ հանդիպումից
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն` չկարգավորված հարցերը լուծելու համար։ Այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Ես հույս ունեմ, որ բոլոր չլուծված հարցերն այդ ձևաչափով կլուծվեն»,– ասաց նա։
Խոսելով այսօրվա հանդիպման մասին` Պուտինը հիշեցրեց, որ կողմերին արդեն հաջողվել է արդյունքների հասնել եռակողմ ձևաչափով։ Նա օրինակ բերեց 2020 թ–ի նոյեմբերի 9-ը, որից հետո մարտական գործողությունները դադարեցին։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հինգշաբթի Կրեմլում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը։ Այնուհետեւ Պուտինը առանձին զրույցներ է ունեցել Ալիեւի եւ Փաշինյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայ-բայ Քեմալ․ Էրդողանն իրեն հայտարարել է հաղթող և երգել իր կողմնակիցների առջև
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը շնորհավորել է Էրդողանին. Անկարայում հավաքվել են նրա հազարավոր կողմնակիցներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա է մեր ժողովրդի կամքը․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ.&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես․ Ռուբեն Վարդանյան
Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կ...