Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ ղեկավարներն այսօր քննարկելու են կոալիցիոն փոխգործակցության հարցեր։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ Պապիկյանն այսօր կմասնակցի կառավարության նիստին։
Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Նիստի մասնակիցները քննարկելու են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
ՀՀ ԱԳՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մ...