Պուտինն առաջարկում է եվրասիական տեխնոլոգիական դաշինքներ ստեղծել
ԵԱՏՄ-ում նորարարական գործակցությունը կնվազեցնի կախվածությունը արևմտյան ընկերություններից։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` սա կարևոր է` հատկապես հաշվի առնելով, որ այդ ոլորտներում այլ երկրների կողմից համագործակցությունը սահմանափակելու միտումներ կան:
«Կարելի է մտածել եվրասիական տեխնոլոգիական դաշինքների ստեղծման մասին ՝ երրորդ երկրներից շահագրգիռ գործընկերների ներգրավմամբ։ Դրանց նպատակը կարող է լինել նոր, գիտատար, բարձր տեխնոլոգիական արտադրությունների կազմակերպումը»,– ասել է նա։
Ըստ ՌԴ նախագահի` պետք է ամրապնդել նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային ինքնիշխանությունը։ Նա առաջարկեց ստեղծել միասնական թվային էկոհամակարգ, որը կմիավորի Էլեկտրոնային հանրային ծառայությունների ազգային համակարգերը։
Նա կարևորեց նաև ԵԱՏՄ ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը ՝ կայուն բանկային և հաշվարկային ենթակառուցվածքների ապահովման ու միասնական եվրասիական ֆինանսական շուկայի ներդաշնակեցման միջոցով։
Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...
ՀՀ ԱԳՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մ...