Խրենինը և Շոյգուն ստորագրել են միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթեր
Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն այսօր ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական «ոչ ռազմավարական միջուկային զենքի» պահպանման կարգը երկրի տարածքում գտնվող հատուկ պահեստում։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը արդյունավետ պատասխան է մեզ անբարյացակամ երկրների ագրեսիվ քաղաքականությանը», - ասել է Խրենինը:
Նա նշել է, որ կողմերը միջոցներ են ձեռնարկել զորքերի տարածաշրջանային խմբի մարտական ներուժը զարգացնելու համար՝ անդրադառնալով Բելառուսին «Իսկանդեր-Մ» համալիրների և С-400 ՀՕՊ համակարգերի փոխանցմանը։
«Սու-25 ինքնաթիռները վերազինվել են միջուկային տեխնիկայում ավիացիոն զենք օգտագործելու հնարավորությամբ։ Բելառուսի Հանրապետության զինվորականները վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնության զորավարժարաններում և գործնական հմտություններ են ձեռք բերել նրանց գործողություններում»,- հավելել է Խրենինը։
Հիշեցնենք` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Մինսկ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
ՀՀ ԱԳՆ-ն կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մ...