Արիզոնայի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։
Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի նախագահը նաև կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի կառավարությանը, նպաստել հակամարտության լուծմանը։
Մեկնաբանելով այս որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ Զանգու Արմենյանը նկատել է․
«Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա կարևոր քայլ է Արցախի ժողովրդի համար։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում համերաշխության այս դրսևորումը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է, որը նպատակ ունի իրազեկելու ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար:
Այս հռչակագիրը վկայում է՝ Արիզոնայի հայ համայնքի անխոնջ աշխատանքի մասին, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել հայ համայնքի ակտիվ անդամների հետ՝ ապահովելու համար, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ...