«Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա». Թբիլիսիի քաղաքապետ
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա, և կառավարությունը ողջունում է հնարավորինս շատ զբոսաշրջիկների և այն բիզնես ընկերությունների ժամանումը Վրաստան, որոնք պատժամիջոցների ցանկում չեն:
Քաղաքապետը նշել է՝ ընդդիմությունը, որն այժմ պահանջում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել, ողջունում էր (իրենց իշխանության եղած ժամանակ- խմբ.) ռուս զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան:
«Կարծում եմ, վիզային որևէ ռեժիմ սահմանելու անհրաժեշտություն չկա: Ժամանեն բիզնես ընկերություններ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել: Մենք ողջունում ենք սա, ոչ մի խնդիր չկա»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասել է քաղաքապետը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է՝ Վրաստանը չի կարող պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ դա պատերազմի և տնտեսական ճգնաժամի ռիսկեր կստեղծի։
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը, որին հաջորդեցին բողոքի ակցիաներ` ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, այնպես էլ՝ խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թռիչքները։
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։
Նշենք նաև, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...