Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ, ըստ էության, չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը: Ըստ Փաշինյանի՝ սա հիմնարար խնդիրը է:
Պեսկովը ՀԱՊԿ-ն անվանել է հեղինակավոր և արդյունավետ կազմակերպություն և նշել, որ Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ այս հարցում։
«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որն ունի իր հեղինակությունը անդամ երկրների շրջանում։ Կազմակերպություն, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, ունի հետագա զարգացման լուրջ ներուժ։ Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- «Կոմերսանտ»-ին ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...