Բեռնատար է շրջվել, վարորդը տեղում մահացել է
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նարեկացի փողոցում «Կամազ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 12։00–ին, վարորդը` Ստեփան Մ.–ն, տեղում մահացել է։
Բախման հետևանքով շինության պատի մոտ 30 ք/մ հատվածը փլուզվել է։
Ըստ shamshyan.com–ի` «Կամազը» հաշվառված է «Հարթ-Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, բեռնված է եղել ասֆալտով։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթարից մահացածը` Հրանտ Բագրատյանի եղբայրն է
Երևանում ողբերգական ավտովթար է գրանցվել․ մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի վարորդը։ Հայտնում է shamshyan.com-ը:&...
«Նոր Զովք» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել
Մայիսի 21-ին, ժամը 08:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գևորգ Չա...
Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան ընկել ճամփեզրյա փոսը
Մայիսի 20-ին, ժամը 14:13-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստո...
Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Ժամը 10։30-ի դրությամբ կան ծխացո...