«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրն անխուսափելի է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները դրական արդյունք կունենան։
«Մենք հուսով ենք, որ բանակցություններն ի վերջո կհանգեցնեն տեւական խաղաղության Հարավային Կովկասում, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի տարածքները շուրջ 30 տարի գտնվում էին հայկական «օկուպացիայի» տակ, մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարվել էին իրենց տներից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը նախագահ Լիտվայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ալիեւը նշել է, որ Նաուսեդայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր։
Ալիևն ասել է, որ Բաքուն ամեն ինչ անում է հարաբերությունները կարգավորելու համար, կառուցողական ջանքեր է գործադրում, և հավելել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրն անխուսափելի է և «պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»։
Հիշեցնենք` Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է:
Հվելենք, որ արդեն 162-րդ օրն է՝ Ադրբեջանը արգելափակում է Լաչինի միջանցքը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...