Զելենսկին պարզաբանել է Բախմուտի մասին իր խոսքերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում պարզաբանել է Բախմուտի մասին իր խոսքերը՝ նշելով, որ այս պահի դրությամբ քաղաքը հաստատ ամբողջությամբ չի գրավվել ռուսների կողմից։ Զելենսկին այս մասին ասել է Հիրոշիմայում մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է pravda.com.ua-ն:
«Մենք դիմանում ենք և կռվում մեր մարտիկների քաջության և մեր մտքի շնորհիվ։ Մենք չենք թողնում, որ մարդիկ մեռնեն, մեզ համար մարդիկ գանձ են, սա ամենակարևորն է, որ ունենք։ Թյուրըմբռնումներ չկան։ Ես հստակ հասկանում եմ, թե ինչ է կատարվում Բախմուտում, և բոլորս հստակ հասկանում ենք, թե ինչու է արվում այս ամենը։ Ես չեմ կարող ձեզ հետ կիսել մեր զինվորականների մարտավարական հայացքները, բայց մենք հասկանում ենք մի փոքր ավելին, և մենք հաղթելու ենք։ Այսօր զինվորականները շատ կարևոր առաջադրանքներ են կատարում, Բախմուտում են, թե ինչ կետերում, չեմ ասի, բայց սա խոսում է այն մասին, որ Բախմուտն այսօր չի գրավվել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Սրա վերաբերյալ երկու կամ երեք մեկնաբանություն լինել չի կարող», - ասել է Զելենսկին:
Աղբյուրը մանրամասնում է, որ լրագրողները պարզաբանում են խնդրել Զելենսկու՝ Բախմուտի գրավման մասին համապատասխան հարցին պատասխանի վերաբերյալ. Ուկրաինայի նախագահը կիրակի առավոտյան պատասխանել էր, որ Բախմուտը չի գրավվել ռուսների կողմից, սակայն բազմաթիվ միջազգային լրատվամիջոցները գրել էին, որ նա ասել է, որ «Ուկրաինայի զինված ուժերը չեն վերահսկում Բախմուտը»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...