Զելենսկին Հիրոսիման համեմատել է Բախմուտի հետ
Ճապոնիայի G7-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամերիկյան միջուկային ռումբով խոցված Հերոսիման համեմատել է Բախմուտի հետ՝ պատասխանելով հարցին՝ ավելի լավ չէ՞ր լինի քննարկումներ վարել խաղաղության բանակցությունների մասին։ Գրել է РИА Новости-ն։
Մամուլի ասուլիսում Հիրոսիմայի RCC հեռուստատեսության լրագրողն ասել է, որ Հերոսիմայի ռմբակոծությունից տուժածների թվում կարծիքներ կան, որ գուցե Զելենսկու համար այս գագաթնաժողովին մասնակցությունը կարևոր է զենքի տեսքով օգնություն խնդրելը, բայց ավելի լավ չէ՞ր լինի, փոխարենը, երբ ռմբակոծված Հիրոսիմայում էր, քննարկել պատերազմը դադարեցնելու համար խաղաղություն հաստատելը։ Լրագրողը նաև հավելել է, որ Հիրոսիմայի ռմբակոծությունից փրկվածները որոշակի անհանգստություն ունեն, որ դա տեղի է ունենում քաղաքում գագաթնաժողովի ժամանակ:
«Հերոսիմայում տեղի ունեցածն ու մեր ունեցածը: Անկեղծ կասեմ, բաց կասեմ՝ Հերոսիմայի ավերածության լուսանկարներն ինձ հիշեցնում են Բախմուտը: Հիմա, ինչ տեսնում ենք, նույնը կլինի Բախմուտում ու քաղաքներում։ Ցավոք, այսօր դա ողբերգություն է, հետևաբար, երբ ասում եք՝ «խնդրեք», մենք չենք խնդրում, մեզ հրավիրում են», - ասել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...