Սպիտակ տան նախկին բժիշկը Բայդենին անկեղծ խորհուրդ է տվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոգնիտիվ խնդիրների պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները, նա պետք է «լրջորեն» խոսի այս թեմայի շուրջ բժիշկների ու մտերիմների հետ, նման կարծիք է հայտնել Սպիտակ տան նախկին բժիշկ, հանրապետական կոնգրեսական Ռոննի Ջեքսոնը։
Ինչպես հայտնել է կոնգրեսականն իր Twitter-ում, Բայդենը, ինչպես նաև երկու դեմոկրատ սենատորներ՝ 90-ամյա Դայան Ֆայնշտեյնը և ինսուլտից փրկված Ջոն Ֆեթերմանը, սպառնում են ԱՄՆ-ին անախորժություններով:
«Փաստն այն է, որ նրանք բոլորն էլ կոգնիտիվ առումով անկարող են կատարել իրենց աշխատանքը: Մեր երկրի ազգային անվտանգությունը վտանգված է: Նրանք պետք է նստեն և լուրջ խոսեն իրենց բժիշկների և ընտանիքների հետ», – ավելացրել է Ջեքսոնը:
Ավելի վաղ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նամակով դիմել էին Բայդենին՝ պահանջելով կամ հանձնել մտավոր կարողությունների թեստ, կամ հրաժարվել 2024 թվականի ընտրություններին մասնակցելուց։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Auroranews-ի հարց...