Սեքսուալ բնույթի բռնի գործողություն Գավառի մանկատանը․ տուժածը 15-ամյա աղջնակ է

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժնում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ։ Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գավառ քաղաքի Թումանյան փողոցում մայիսի 19-ին հայտնաբերել են Նարեկ Պ․-ին, ով տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ 

 

Ըստ տեղեկությունների՝ Նարեկ Պ․-ն խոստովանել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ 3 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջնակի նկատմամբ։ 

 

Դեպքի փաստով՝ Ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ 

Քաղաքականություն

Պատահարներ