Աֆղանստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Աֆղանստանի Սամանգան նահանգում վթարի է ենթարկվել թալիբներին պատկանող ուղղաթիռը («Թալիբան» շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար), երկու օդաչուները զոհվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թալիբներին պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել էլեկտրահաղորդման գծի հետ բախումից հետո», - հայտնել են տեղի աղբյուրները:
Սամանգան նահանգի անվտանգության մարմիններում աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ երկու օդաչուները զոհվել են։
2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է։ Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների հսկողության տակ, Արևմուտքի երկրների քաղաքացիների ու նրանց հետ համագործակցող աֆղանցիների զանգվածային տարհանում էր ընթանում:
Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում աղոթքի ժամանակ հոգևորականը օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը
Ստամբուլումի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մահմեդական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ տեղամաս՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքին
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի» Կոռնիձորի մատույցներում տեղի ունեցող հանրահավաքին մի...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...