Հասարակություն

Թուրքիայում օդանավակայանը դադարեցրել է թռիչքները

Թուրքիայում օդանավակայանը դադարեցրել է թռիչքները
Թուրքիայում օդանավակայանը դադարեցրել է թռիչքները՝ անհայտ օբյեկտի պատճառով։ Անհայտ օբյեկտի հայտնաբերումից հետո թուրքական Գազիանթեփ օդանավակայանում տասնյակ չվերթեր են չեղարկվել, գրում է Ռիա…

Թուրքիայում օդանավակայանը դադարեցրել է թռիչքները՝ անհայտ օբյեկտի պատճառով։ Անհայտ օբյեկտի հայտնաբերումից հետո թուրքական Գազիանթեփ օդանավակայանում տասնյակ չվերթեր են չեղարկվել, գրում է Ռիա Նովոստին։

 

Ժամը 00:30-ին երկու մարդատար ինքնաթիռի անձնակազմի կողմից մոտ 2743 մետր բարձրության վրա նկատվել է անհայտ առարկա։ Օդաչուները իրավիճակի մասին հայտնել են օդային երթեւեկության կառավարման կենտրոնին։

 

«Որոշ ինքնաթիռներ, որոնք պետք է վայրէջք կատարեին Գազիանթեփում, ուղղորդվել են դեպի Շանլըուրֆա և Ադանա օդանավակայաններ։ Գիշերվանից Գազիանթեփի օդանավակայանից չեղարկվել է 26 չվերթ, այդ թվում՝ 13 թռիչք և 13 վայրէջք»,- նշվում է հայտարարության մեջ։

 

Հաղորդվում է, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա ժամերին։ Հարյուրավոր ուղևորներ սպասում են օդանավակայանում՝ չեղարկված թռիչքների պատճառով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250