Լեհաստանը Զելենսկիին հորդորել է քաջություն հավաքել ու ներողություն խնդրել
Կիևը պետք է ներողություն խնդրի Վարշավայից Վոլինի ջարդերի համար. Այս մասին Onet-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լուկաշ Յասինան։
Նա Զելենսկիին հորդորել է քաջություն հավաքել ու ներողություն խնդրել։ Յասինան վստահ է, որ ուկրաինացիների կողմից ողբերգության ու մեղքի ճանաչումից հետո երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն։
««Ներեցե՛ք մեզ, խնդրում եմ»՝ նման խոսքերը դրականորեն կանդրադառնան երկու երկրների հարաբերությունների վրա»,- վստահ է Յասինան։
Վոլինի կոտորածը տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ 1942-1943 թվականներին լեհերի կոտորածը կազմակերպվել է ուկրաինական ապստամբական բանակի անդամների կողմից։ Ըստ տարբեր տվյալների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականների զոհ է դարձել 30-ից 100 հազար մարդ:
2016 թվականին Լեհաստանի Սեյմը նույնիսկ բանաձև է ընդունել, որով Վոլինի կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Պատգամավորները հուլիսի 11-ը սահմանել են այդ իրադարձությունների զոհերի հիշատակի օր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...