Հասարակություն

Մանկապարտեզում թունավորում ստացած երեխաների թիվը 16 է. ինչ վիճակում են նրանք

Մանկապարտեզում թունավորում ստացած երեխաների թիվը 16 է. ինչ վիճակում են նրանք

Հայտնել էինք, որ ոստիկանության տարածած հաղորդագրությունն առ այն, որ մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:

 

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
 

Auroranews-ը կապել է հաստատել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից Մոր և մանկան գծով փոխտնօրեն, բժիշկ Գրիգոր Շադյանը մեզ փոխանցեց, որ  հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվն արդեն 16 է, և նրանք` բոլորը,  նույն մանկապարտեզից են: 

 

«Երեխաներից մի մասի վիճակը  ծանր և մի մասինը միջին ծանրության , նրանց վիճակն անընդհատ փոփոխվում է»- նշել է Շադյանը` հավելելով, որ երեկվանից մինչև այսօր նրանք գալիս են բժշկական կենտրոն` գանգատվելով գլխապտույտից, թուլությունից, անզուսպ փսխումներից և քնկոտությունից: 

 

Բժիշկը, սակայն, չնշեց` ինչ սննդից է թունավորում առաջացել, ասաց, որ այդ հարցին կպատասախանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: 

 

Նշենք, որ հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250