Հասարակություն

Ղրիմը կընդլայնի Ուկրաինայի նկատմամբ պահանջների ցանկը. Վլադիմիր Կոնստանտինով

Unknown 119 դիտում
Ղրիմը կընդլայնի Ուկրաինայի նկատմամբ պահանջների ցանկը. Վլադիմիր Կոնստանտինով

Ղրիմը կընդլայնի Ուկրաինայի նկատմամբ պահանջների ցանկը, փոխհատուցման վճարման պահանջներին կավելացվի ահաբեկչությունների հետևանքով թերակղզուն հասցված վնասը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանրապետության իշխանությունները պատրաստում են առաջին հայցը. փաստաթղթերը հաստատում են Ուկրաինայի կողմից թերակղզու ջրային շրջափակումից բյուջեին հասցված վնասը: Այլ շրջափակումների (այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային) հասցրած վնասի հաշվարկման աշխատանքները շարունակվում են։

 

«Անշուշտ, աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը։ Մենք նախատեսում ենք ավելացնել նոր պահանջներ, գնահատել Ղրիմին հասցված վնասը նախևառաջ ահաբեկչական գործողությունների հետևանքով. Կիևի հանցագործներն արդեն չեն էլ թաքցնում, որ մասնակցում են դրանց։ Այս ամենը կգնահատվի: Կգա պահը, և մեր պահանջներն ամբողջությամբ կներկայացվեն նրանց», - նշել է Կոնստանտինովը։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից