
Ունենք 50 էջից բաղկացած փաստաթուղթ, որում ներառված է աշխատանքային քարտեզն ու 77 կետ. Վարդանյան

Այսօրվա դրությամբ ունենք ավելի քան 50 էջից բաղկացած փաստաթուղթ, որում ներառված է աշխատանքային քարտեզն ու 77 կետ, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Այս մասին այսօր «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք առաջիկա գործողությունների պլան։
«Մի մասի ուղղությամբ աշխատել ենք, մի մասի ուղղությամբ աշխատում ենք։ Պայքարի ուղղությունները տարբեր են՝ ինֆորմացիոն դաշտում, ռազմական դաշտում և տարբեր այլ ուղղություններով։ Դրա համար մենք ձևավորել ենք շատ մեծ ծավալով աշխատանքային քարտեզ, որն իրականացման փուլի մեջ է», - ասել է Վարդանյանը։
Անդրադառնալով ՀՀ և ԱՀ քաղաքական ուժերի տարածած համատեղ հայտարարությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ողջունում է նրանց արտահայտած դիրքորոշումը։
«Հայկական աշխարհի, Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբով, որը հիմա ղեկավարում է երկիրը, որովհետև սա միայն կուսակցական կամ կառավարական խնդիր չէ, այլև ժողովրդի առջև ծառացած սկզբունքային խնդիր», - նշել է Վարդանյանը: