
Պետության ղեկավարի ընտանիքի անդամին առևանգելով կամ դա արդարացնելով հեռու չեք գնա. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգմանն ու գրել.
«Աշոտ Փաշինյանը, իմիջիայլոց, հայրենիքի առջև պարտքը տված քաղաքացի է, ով կարող էր Եռաբլուրում պառկած լիներ` մյուս 4 հազարի կողքին։
Իրեն առևանգելը Եռաբլուրը «ցույց տալով»-որ արդարացնելը կամ ինչ-որ թերի տեսանյութերով առևանգման փաստը հերքելը ոչ իրավական ոչ էլ բարոյական հիմք չունի։
Եթե դժգոհ եք իշխանություններից` բովանդակային և առարկայական քննադատեք, այլընտրանք առաջարկեք։
Պետության ղեկավարի ընտանիքի անդամին առևանգելով կամ դա արդարացնելով հեռու չեք գնա ու հանրային աջակցություն չեք ունենա»։
Ավելի վաղ հայտնել էինք, այսօր փորձ էր արվել առևանգել ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: