Հասարակություն

Ֆինլանդիան սառեցրել է ռուս օլիգարխ Արկադի Ռոտենբերգի հաշիվը

Ֆինլանդիան սառեցրել է ռուս օլիգարխ Արկադի Ռոտենբերգի հաշիվը

Հելսինկիի քաղաքային վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել ստորադաս դատարանի որոշումը և թույլ է տվել ռուս օլիգարխ Արկադի Ռոտենբերգի ընկերության 1,3 միլիոն եվրո հաշվի սառեցումը։ Խոսքը գնում է ֆիննական ընկերության հետ Դուբայից հանքային պարարտանյութեր գնած գործարքի մասին։

 

Գումարը, ըստ Ֆինլանդիայի ԱԳՆ-ի, նախատեսված է եղել «ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ռուս օլիգարխի համար», հաղորդում են ֆիննական լրատվամիջոցները։

 

Ֆին լրագրողների ներկայացման մեջ պատմությունն այսպիսի տեսք ունի՝ ֆիննական մի ընկերություն պարարտանյութեր է գնել Դուբայում գրանցված Agricultural Minerals DMCC ընկերությունից։ Գործարքը կազմել է գրեթե 324.000 եվրո։ Agricultural Minerals DMCC ընկերության մեծամասնությունը պատկանել է ռուս օլիգարխ Արկադի Ռոտենբերգին:

 

 Դեռեւս 2021թ. հոկտեմբերին դատարանը կալանք էր դրել 323 հազար եվրոյի վրա հօգուտ Դուբայի Agricultural Minerals DMCC-ի, քանի որ որոշել էր, որ Ռոտենբերգը դրանց հանդեպ ուղիղ կամ անուղղակի հասանելիություն է ունեցել։

Որպես ապացույց ընդունվել է ԶԼՄ-ների հետաքննությունը, որը ցույց է տվել, որ Դուբայի ընկերությունն իրականում գործել է ռուսական «Մինուդոբրենիա» բաժնետիրական ընկերության անունից, որը ենթակա է Ռոտենբերգին։

 

Չնայած վերաքննիչ դատարանը դիմել է Agricultural Minerals-ին՝ խնդրելով փաստաթղթեր ներկայացնել այն մասին, որ փողերը չեն փոխանցվի պատժամիջոցների տակ գտնվող անձին կամ չեն օգագործվի նրա կողմից, այդպես էլ դրանք չեն ստացվել։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250