Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ-ի հետ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել.

 

«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։ 
Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ-ի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։ 
ՀԳ. «Անհայտ» ճանապարհով ՀԺ-ի տրամադրության տակ հայտնված «հայտնի» տեսագրությունը դիտած մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մեքենայում այդ պահին եղել են միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ-ն (ուղևոր): Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  երեկոյան Շենգավիթի քննչական բաժնի մոտ իրավապահների և հավաքվածների միջև հրմշտոց է սկսվել։ Նրանք փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։  Այդ ընթացքում քաշքշոց առաջացավ քաղաքացիների եւ ոստիկաների միջև:

 

Նշենք, որ ձերբակալված 4 ծնողներից 3-ն ազատ են արձակվել, այս պահին ձերբակալված է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը:

Քաղաքականություն