Արցախում համաներում են նախաձեռնել. «Հրապարակ»

«Արցախի նախագահը որոշել է համաներում հայտարարել` նախագիծն արդեն խորհրդարան է ուղարկվել»։ Այս մասին  գրում է  «Հրապարակ»-ը:

 

 «Համաներման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2023 թ. ապրիլի 1-ը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ կատարած որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ հայտարարել համաներում: Որի անհրաժեշտությունը միտված է «հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում` Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի արգելափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետեւանքները որոշ չափով մեղմացնելուն»:

 

Համաներումը նվիրվում է արցախյան շարժման 35-ամյակին եւ տարածվելու է ավելի քան 100 մարդու վրա։ Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն առաջարկել է նախագծից հանել պետական պաշտոնյաներին առնչվող  հանցագործությունները, որոնք պետությանը պատճառել են առավել խոշոր չափի՝ առնվազն 3 մլն դրամի վնաս։

 

Չնայած նախագիծը սահմանում է պետությանը պատճառված վնասի փոխհատուցում, ապա նոր՝ ներում: Գալստյանն ասում է, որ դա նախադեպ կդառնա` պաշտոնյաները կարող են անխնա յուրացնել պետական միջոցները՝ հաշվարկով, որ եթե անգամ բռնվեն, համաներման տակ կընկնեն։

 

Առավել մանրամասն՝թերթիայսօրվա համարում։

Քաղաքականություն