Ինչո՞ւ է արտադրական կանեփի բիզնեսով 1 կազմակերպություն զբաղվում. ԱԺ- ում քննարկեցին այս հարցը
2021թ. ապրիլի 29-ին Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում էր թույլատրել արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր տնտեսվարողների համար որոշակի խոչընդոտները փոփոխությունների ենթարկելու հարցը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեց` երբ քննարկում էին արտադրական կանեփի վերամշակման գործընթաց սկսելու մասին, խոսվում էր միլիոնավոր դոլարների շրջանառության, եկամուտների մասին։ Այսօր պատգամավորը չի հասկանում, թե ինչն է պատճառը, որ նման եկամտաբեր և գրավիչ բիզնեսով զբաղվում է ընդամենը 1 ընկերություն, այն էլ՝ կիսատ–պռատ։
«Գործընկեր նախարարությունների և իրավապահ մարմինների հետ սերտ աշխատելով ստացվել է այնպես, որ բոլոր դիմումները, որոնք ներկայացվել են և իրավապահների կողմից առարկություններ չեն ստացվել` բավարարվել են։ Դրանից հետո դիմումատուները խնդիրներ են վերհանել, խոչընդոտներ ներկայացրել։ Դրանցից 3-ը նոր փոփոխություններով կլուծվեն։ Խնդիրները կապված են բիզնես ծրագրերի, 1 տարի ժամկետով լիցենզիա տրամադրելու (նախատեսվում է ժամկետը փոխել 2 տարվա), ինչպես նաև քվոտաների վերանայման հետ»,– նշեց Նանուշյանը։
Առողջապահության փոխնախարարը վստահեցրեց` այժմ օրենքը բարելավում են, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները խոչընդոտների առաջ չկանգնեն։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում էլ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց․ «Այս մասով աշխարհում առկա բիզնես մոդելը լրիվ այլ տեսք ունի` թե՛ արտադրության պրոցեսը, թե՛ ձևերը, թե՛ տուրքերը, թե՛ լիցենզավորման ձևը և այլն։ Երկու տարի առաջ, երբ նախագիծը քննարկման փուլում էր, այդ ժամանակ խոշոր ներդրողներ կային, որոնք շատ հետաքրքրված էին, բայց այս միջավայրը գրավիչ չէ նրանց համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ձերբակալվել են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի աշխատող անձինք
Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ իբր գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։Ադրբ...
Ինչպես կազդի հայկական ավիաշուկայի վրա Վրաստանի և ՌԴ-ի միջև չվերթերի վերսկսումը․ Sputnik
Հայաստանում առայժմ հաշվում են, թե որքան վնաս կկրի երկրի ավիացիոն ոլորտը և որքանով կկրճատվի ուղևորահոսքը ՀՀ օդանավակայանն...
Նյու Յորքը կամաց-կամաց անցնում է ջրի տակ
Նյու Յորքը, անցնում է ջրի տակ, գրում է Science Alert-ը, փոխանցում է Iz.ru - ն: Բացի այդ, պարզվել է, որ երկնաքերերը փլուզ...
Դոլարն, եվրոն, ռուբլին էժանացել են. ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է 386.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.88 դրամով: Այդ մասին տեղե...