Հասարակություն
Իլոն Մասկը հեռավար աշխատանքն անվանել է «անհեթեթություն»
Գործարար Իլոն Մասկը հեռավար աշխատանքի ռեժիմն անվանել է «բարոյապես սխալ անհեթեթություն»՝ հայտարարելով, որ ինքն անարդար է աշխատակիցների նկատմամբ, քանի որ նրանք չեն կարող աշխատել տանից, հաղորդում է The Verge-ը։
Ըստ Մասկի` աշխատանքի նման ռեժիմը խանգարում է արդյունավետությանը։
«Ես հավատում եմ, որ մարդիկ ավելի լավ են աշխատում, երբ գրասենյակում են գտնվում», -ասել է միլիարդատերը։
2022 թվականին նա Twitter-ի բոլոր աշխատակիցներին պարտադրել էր վերադառնալ գրասենյակ՝ սպառնալով հակառակ դեպքում ազատել աշխատանքից․ այժմ աշխատակիցները պարտավոր են աշխատավայրում շաբաթական առնվազն 40 ժամ անցկացնել։
«Եթե ցանկանում ես աշխատել Tesla-ում, SpaceX-ում կամ Twitter-ում, ապա պետք է ամեն օր գնաս աշխատանքի», - եզրափակել է ձեռնարկատերը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3