Վրաստանում ժամանակավորապես կարգելվի ՌԴ քաղաքացիներին անշարժ գույք գնել

Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը նաև Ռուսաստանի քաղաքացիներին արգելում է մինչև 2024 թվականի վերջը Վրաստանում անշարժ գույք գնել։ Օրենսդրական փոփոխությունը ներկայացվել էր ընդդիմադիր պատգամավորների կողմից։

 

Ըստ բացատրական գրության` 2022 թվականին Վրաստանում վաճառված անշարժ գույքի 20 տոկոսը բաժին է ընկնում արտասահմանցիների, այդ թվում՝ ավելի քան 6 հազարը՝ Ռուսաստանի քաղաքացիներին։

 

2023 թվականի առաջին եռամսյակում ռուսները Վրաստանում գնել են ավելի քան 2 հազար բնակարան։ Պատգամավորները նշել են, որ նման միտումը բարձրացնում է բնակարանների գինը, ինչը դժվարություններ է ստեղծում Վրաստանի քաղաքացիների համար։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  հրամանագիր էր ստորագրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կդադարի գործել 2023 թվականի մայիսի 15-ից։

Քաղաքականություն