
Վախեցեք նրանից, որ մի օր Ղարաբաղից Հայաստան կգան 120 հազար հոգի` սոված ու զինված. Հին Շենի ղեկավար

Շուշիի շրջանի 4 գյուղերը ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո շարունակում են մնալ երկկողմանի շրջափակման մեջ: Հին Շենի ղեկավար Սամվել Սարգսյանը 24News-ի հետ զրույցում նշել է, որ փոփոխություն չկա, արտառոց դեպքեր էլ չեն գրանցվել:
Դիտարկմանը, որ երկու օր առաջ Փաշինյանի և Ալիևի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ըստ որի՝ Հայաստանը Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս, ի՞նչ են մտածում իրենք, համայնքի ղեկավարն նշել է.
«Ասողն էլ, մտածողն էլ գլուխը պատով են տվել, դա անհնարին բան է»,-ասել էՍարգսյանը:
«Դուք պատկերացնու՞մ եք, մի օր քնեք, զարթնեք ու ՀՀ-ն Ադրբեջանի կազմի մեջ լինի, մենք չենք պատկերացնում»,-ասել է Հին Շենի ղեկավարը:
Այն, որ, եթե այնուամենայնիվ դա իրականություն դառնա, ի՞նչ են անելու.
«Վախեցեք նրանից, որ մի օր Ղարաբաղից Հայաստան կգան 120 հազար հոգի` սոված ու զինված»»,- նշել է Սարգսյանը՝ վերհիշելով Վազգեն Սարգսյանի խոսքերը։
«Արևմտյան Հայաստանն էլ տվեցին, հիմա էլ` Արցախն ու Սյունիքն են տալիս, որ ի՞նչ շահեն` պատմության մեջ դավաճան լինելու պիտակը՞»,-եզրափակել է Հին Շենի ղեկավարը: