ՌԴ պետդուման չեղյալ է հայտարարել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը
Այսօր ՌԴ Պետդուման ընդունել է օրենք Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) չեղարկման մասին։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«ԵՍԶՈՒ պայմանագրից վերջնական դուրս գալը և դրա չեղարկումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի անվտանգության ապահովման ազգային շահերին», - ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ պատգամավորները որոշում են ընդունել չեղյալ հայտարարելու մասին՝ առաջնորդվելով Ռուսաստանի քաղաքացիների շահերով։
«Վաշինգտոնը և Բրյուսելը, տարված միաբևեռ աշխարհի կառուցման գաղափարով, ՆԱՏՕ-ն առաջ տանելով դեպի արևելք, ոչնչացրին անվտանգության ապահովման համաշխարհային համակարգը: Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցները, 1949 թվականին ստեղծելով ՆԱՏՕ-ն, հայտարարել են, որ դա անում են բացառապես պաշտպանական նպատակներով: Իրականում դաշինքը գայլ է գառան մորթիով, միայն հարձակվել է և հարձակվել, տառապանքներ պատճառել մարդկանց, կործանել պետություններ՝ Հարավսլավիան, Աֆղանստանը, Լիբիան, Իրաքը, Սիրիան», - գրել է նա Telegram ալիքում։
Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԵՍԶՈՒ պայմանագիրն ստորագրվել է 1990 թվականին և ադապտացվել 1997 թվականին։ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել այս փաստաթղթի ադապտացված տարբերակը՝ շարունակելով հետևել 1990 թվականի դրույթներին, որոնք բովանդակում են սովորական սպառազինությունների նորմերը՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության միջև հավասարակշռության հաշվարկով։ Դրա հետևանքով Ռուսաստանը հարկադրված էր 2007 թվականին հայտարարել համաձայնագրի պայմանների կատարման մորատորիումի մասին։
2015 թվականի մարտի 11-ին Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՍԶՈՒՊ-ի Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ այդ կերպ ավարտելով պայմանագրին իր անդամակցության դադարեցման գործընթացը, սակայն զուտ իրավաբանորեն շարունակում է մնալ դրանում։ Այդ ժամանակվանից Ռուսաստանի Դաշնության շահերը Համատեղ խորհրդատվական խմբում ներկայացրել է Բելառուսը:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամու կրակից զինվոր է վիրավորվել․ կրակել են նրան տեղափոխող մեքենայի վրա և բուժակին էլ վիրավորել
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայվա...
Ադրբեջանը խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի
Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայ...
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակել է հայ զինծառայողի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձ...
Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության...