Հասարակություն
Կաշառք ստանալու պահին բերման է ենթարկվել Ուկրաինայի Գերագույն դատարանի ղեկավարը
Կիևում 3 մլն դոլար կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն դատարանի նախագահ Վսևոլոդ Կնյազևը, հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (SAP) հայտարարեցին, որ բացահայտել են «լայնածավալ կոռուպցիա Գերագույն դատարանում, մասնավորապես՝ ոչ պատշաճ օգուտներ ստանալու սխեման։ Գերագույն դատարանի ղեկավարությունն ու դատավորները»։
«Այժմ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Մանրամասներն ավելի ուշ»,- ասվում է NABU-ի հրապարակման մեջ:
Իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել Կնյազեւի կալանավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3