«Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է 24 կիլոգրամ ոսկու մաքսանենգություն

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է 126 միլիոն ռուբլու (1.5 միլիոն դոլար) ոսկու մաքսանենգություն: Ուղևորը փորձել է մեկնել Ռուսաստանից 24-կիլոգրամ քաշով երկու ձուլակտորներով:  Տեղեկությունը հայտնում է Ria.ru Ռիա Նովոստին։

 

««Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում կասեցվել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով ոսկու ապօրինի տեղափոխման փորձը: Ռուսաստանի Դաշնության տարածքից մեկնելու փորձ կատարած անձի մոտ հայտնաբերվել է անձնական իրերի մեջ թաքցված ոսկու երկու ձուլակտոր՝ ավելի քան 24 կիլոգրամ ընդհանուր քաշով: Դրանց գնահատված արժեքը գերազանցում է 126 միլիոն ռուբլին», - հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնը։

 

Հարուցվել է գործ`առանձնապես խոշոր չափով ռազմավարական նշանակության ապրանքների և ռեսուրսների մաքսանենգության վերաբերյալ: Հաղորրդվում է, որ տղամարդուն ձերբակալել են։

Քաղաքականություն