Ադրբեջանում McDonalds-ի սեփականատերը մեղադրվում է 230 միլիոն դոլարի լվացման մեջ

Ադրբեջանում McDonalds-ի սեփականատերը մեղադրվում է 230 մլն դոլարի լվացման մեջ: Այս մասին գրում է «Բաղրամյան26» թելեգրամյան ալիքը` հղում անելով Mikroskop Media-ին: 

 

 Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը պարզել է, որ իրանական ծագմամբ բրիտանացի գործարար Ջավադ Մորանդին 230 միլիոն դոլար է ստացել օֆշորային կասկածելի ընկերություններից: 

 

 Գործարարը ոչ միայն «ադրբեջանական լվացքատան» մաս է կազմում, այլեւ բիզնես ունի Ադրբեջանում։ Նա McDonald's ցանցի սեփականատերն է, որն ունի ավելի քան 20 ռեստորան երկրում, ինչպես նաև ծխախոտի բիզնեսը և հանդիսանում է միջազգային ապրանքանիշերի դիստրիբյուտոր։ Բացի այդ, նա եղել է Ալիևների ընտանիքին պատկանող «Pasha Construction» շինարարական ընկերության կառավարիչ գործընկերը:

Քաղաքականություն