«Մենք կվերադառնանք մեր պատմական հողերը». ադրբեջանցի սպան լուսանկար է հրապարակել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Շառլ Միշելի ելույթից անմիջապես հետո ադրբեջանցի սպան լուսանկար է հրապարակել որում Հայաստանի տարածքները նշված են որպես ադրբեջանական: Այս մասին է գրում բաղրամյան 26-ը: Պաստառի վրա գրված է. 

 

«Մենք կվերադառնանք մեր պատմական հողերը»:

 

Նշենք, որ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր ամփոփել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքները։

 

Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ քննարկումները եղել են «անկեղծ, բաց եւ արդյունքների վրա կենտրոնացած»։

 

«Մենք դիտարկել ենք օրակարգի բոլոր հարցերը։ Հետեւելով Միացյալ Նահանգներում արձանագրված դրական բանակցություններին, պետք է պահպանել դրական ընթացքը եւ որոշիչ քայլեր ձեռնարկել համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»։

 

Քաղաքականություն