ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՀՀ ՊՆ–ում բրիֆինգ է անցկացվել
Մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ՊՆ–ում բրիֆինգ է անցկացվել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:
Նշվել է, որ ՀՀ ԶՈւ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոց է կիրառել Գեղարքունիքի մարզի Նորաբակի և ականանետ` Վերին Շորժայի ուղղությամբ։
Մայիսի 12-ին Ադրբեջանը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, Սոթքի ուղղությամբ կիրառել ԱԹՍ։ Թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող
2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ընդհանուր ունի 1 զոհ (Նարեկ Նորայրի Բաղդասարյանը` ծնվ. 2003 թ), 6 վիրավոր։
[37663ecc5eeeaf514f14869a4140b1f7.jpg]
[da578c15e81ce13bcba91d8a506ad55b.jpg]
[efb94991f7ebba5cc0da8a5202298d95.jpg]
[13e21e21df251f0c8cec518982614885.jpg]
[2f7c9989d92835f544a1a2002e1d952e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...
Զինծառայող է զոհվել. ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազ...