Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության ամենամեծ փաթեթը․ ԶԼՄ
Գերմանիայի իշխանությունները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 2,7 միլիարդ եվրոյի (մոտ 3 միլիարդ դոլար) լրացուցիչ սպառազինություն, ինչը կլինի Բեռլինից ստացվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթը, գրում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։
Նրա խոսքով՝ կանցլերի գրասենյակը և այլ գերատեսչություններ գաղտնի բանակցությունների ընթացքում պայմանավորվել են, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին Ուկրաինան Գերմանիայից կստանա «մոտ 2,7 միլիարդ եվրոյի հավելյալ զենք»։
Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինային փոխանցել 20 Marder հետևակի մարտական մեքենա, 30 Leopard 1 տանկ և մինչև 200 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, նախատեսվում են Gepard ինքնագնաց զենիթային համալիրի, լրացուցիչ IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև լրացուցիչ հրետանային զինամթերքի և մեքենաների մատակարարումներ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...
Զինծառայող է զոհվել. ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազ...