
Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած կինը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման

Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի շրջանային դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած Իրինա Ցիբանևային դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման, հայտնում է քաղաքային դատարանների միասնական մամուլի ծառայությունը: Այս մասին գրել է РИА Новости-ն:
«Դատարանը Ցիբանևային դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ըստ քննիչների՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ցիբանևան Սերաֆիմովսկի գերեզմանատանը նախագահին վիրավորող գրություն է թողել։ Նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքական ատելության դրդապատճառով գերեզմանոցների պղծման հոդվածով։
«Ցիբանևան մասամբ ընդունել է իր մեղքը՝ ասելով, որ իր գործողությունները քրեական պատասխանատվության չեն հանգեցրել»,- հավելել են մամուլի ծառայությունից։