Աշակերտի հայրը թիկնապահներով մտել է ներս․ ինչ է կատարվել Միկոյանի անվան 166-րդ դպրոցում․ Armlur

Այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում, փոխանցում է Armlur.am-ը։  Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցի աշակերտներից մեկը նույն դպրոցում սովորող աղջկա հետեւից արտահայտություններ է արել, գործին խառնվել են աշակերտուհու եղբայրները, որից էլ սկսվել է կռիվ կինոն:

Արդյունքում, աղջկա հասցեին արտահայտություններ թույլ տված տղայի հայրն իմանալով, որ իր տղայից պարզաբանումներ են պահանջել, թիկնապահների հետ մտել է դպրոց ու ծեծի ենթարկել աղջկա եղբայրներին և այլ տղա աշակերտների:

Հավելենք, որ ոստիկաններն այս պահին դպրոցում գորոծողություններ են իրականացնում: Դպրոցից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հայրը, որը թիկնապահներով մտել է դպրոց, ըստ ծնողների, ՀՀ պաշտոնյա է, որի մասին տեղեկություններ կհայտնենք քիչ անց:

Քաղաքականություն